Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հունիսի 25-ից շրջանառության մեջ կմտնեն 2012 թվականի թողարկման ՀՀ նոր թղթադրամները

Հունիսի 25-ից շրջանառության մեջ կմտնեն 2012 թվականի թողարկման ՀՀ նոր թղթադրամները
24.06.2012 | 10:57

Հունիսի 25-ից շրջանառության մեջ կմտնեն 2012 թվականի թողարկման` 5 հազար, 10 հազար և 20 հազար դրամ անվանական արժեքներով Հայաստանի Հանրապետության նոր թղթադրամները:

ՀՀ կենտրոնական բանկի լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն, վերոնշյալ թղթադրամները, որոնք իրենց անվանական արժեքով և փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են, առանց ժամկետային սահմանափակումների ենթակա են անվերապահ ընդունման:
Ըստ նույն աղբյուրի, 5 հազար դրամ անվանական արժեքով` 1999, 2003, 2009 թվականների թողարկման, 10 հազար դրամ անվանական արժեքով` 2003, 2006, 2008 թթ. և 20 հազար դրամ անվանական արժեքով` 1999, 2007 և 2009 թվականների թողարկման ՀՀ թղթադրամները, առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության, կմնան շրջանառության մեջ:



Դիտվել է՝ 4357

Մեկնաբանություններ